News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթվա մեջ տեղ կունենա խորհրդարանական քաղաքական ուժերի ոչ իշխանական քառյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է «քառյակի» կողմից առաջ քաշած 12 կետերին, ապա պատգամավորի կարծիքով, իշխանությունը, ըստ էության, ցույց տվեց, որ ժողովրդին ծանրագույն սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական իրավիճակից դուրս բերելու համար ինչ-որ լուրջ քայլեր ձեռնարկելու համար քաղաքական կամք չունի: «Ոչինչ չէր էլ կարող փոխվել եւ ոչ թե նրա համար, որ դա բարդ է, կամ ժամանակը սուղ, այլ պարզապես բացակայում է քաղաքական կամքը: Ես կարծում եմ, որ կան հարցեր, որոնց լուծում կարելի տալ միայն մեկ նիստի ընթացքում. Օրինակ, անցումը 100%-անոց համամասնական ընտրակարգին, ընդդիմությանը որոշակի գործառույթների տրամադրում», - նշեց Ռուբեն Հակոբյանը: Իշխանությունը, բացահայտ կերպով հայտարարում է, որ չի ցանկանում որեւէ բան փոխել պետությունում:

Ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման օրակարգը, Ռուբեն Հակոբյանի խոսքով, դեռ որոշված չէ: «Սակայն ժամանակն ինքը կթելադրի օրակարգը: Առաջին հերթին, սկսում է խորհրդարանի նոր նստաշրջանը, եւ բնականաբար, մենք ունենք ընդհանուր օրինագծերի փաթեթ: Երկրորդը, մոտենում է սեպտեմբերը, անհրաժեշտ է որոշել՝ ինչ պետք է անել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ «քառյակից» որեւէ մի ուժ փոխեր իր մոտեցումները, քանի որ իշխանությունը ցույց տվեց, որ բացարձակապես մտադիր չէ իրականացնել ներկայացված 12 կետերից եւ ոչ մեկը», - եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ մինչեւ սեպտեմբերի ավարտը ժամանակ տվել իշխանություններին՝ պահանջները կատարելու համար:

Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը,  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Նշված ժամանակը լրանալուց հետո նշված ուժերը նախատեսում են համահանրապետական համատեղ ցույց անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ