News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանի խորհրդարանում ռասիզմին մասնակցության կամ ռասիզմի հողի վրա բռնության հրահրման համար ֆիզիկական անձանց եւ քաղաքական կուսակցությունների պատժի խստացման մասին օրինագիծը քննարկման կներկայացվի ոչ թե օգոստոսի 26-ին, ինչպես ծրագրվում էր, այլ սեպտեմբերի 1-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հունաստանի հայկական «Ազատ օր» թերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը:

Նշենք, որ օրինագիծը քրեական պատասխանատվության մասին կետ է պարունակում «ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների, ռազմական հանցագործությունների, Հոլոքոստի եւ նացիզմի նշանակության» հերքման կամ գովաբանության դեպքում, երբ դա ռասսայական ատելություն կամ բռնություն է հարուցում:

Հռիփսիմե Հարությունյանի խոսքով՝ Հունաստանի հայ համայնքը հետեւում է իրադարձությունների ընթացքին: «Մենք ակնկալում ենք, որ այս օրինագծով Հայոց ցեղասպանության ժխտումը կդիտարկվի որպես քրեական հանցագործություն: Օրինագծի նախնական տարբերակում այս կետը ներառված չէր: Սակայն Սեւծովյան տարածաշրջանում եւ Փոքր Ասիայում պոնտոսցի հույների ցեղասպանության մասին կետի ընդգրկման անհրաժեշտության մասին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին ուղղված մեր խնդրանքների եւ պահանջների հիման վրա հանրային քննարկում սկսվեց: Եվ սեպտեմբերի 1-ին երկու ցեղասպանությունների քննարկումից հետո դրանք պետք է ներառվեն օրինագծում»,- նշեց Հռիփսիմե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին խորհրդարանը պետք է քննարկեր մի օրինագիծ, որի դրույթների համաձայն՝ կուսակցությունները կամ միավորումները, որոնք առաջ են քաշում ռասիզմի գաղափարներ, զրկվելու են պետական ցանկացած տեսակի ֆինանսավորումից՝ մեկից վեց ամիս ժամկետով: Ռասիստական գործողություններին մասնակցած անձինք կարող են ազատազրկման ենթարկվել երեք ամսից մինչեւ երեք տարի ժամկետով: Նրանց սպառալու է նաեւ 5-20 հազար եվրոյի չափով տուգանք: Եթե նրանց գործողությունները հանգեցրել են այլ հանցագործության, ապա սպառնում է նվազագույնը 6 ամիս ժամկետով ազատազրկում:

Երեք ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման կդատապարտվեն նաեւ նրանք, ովքեր գովաբանում կամ հերքում են «ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների, ռազմական հանցագործությունների, Հոլոքոստի եւ նացիզմի նշանակությունը»: Եթե օրինախախտը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, ապա ազատազրկումը կկազմի 3-5 տարի:

Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1994 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ