News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մինսկի հանդիպման արդյունքները եւ Դոնեցկում ու Լուգանսկում իրավիճակի կարգավորման բանակցությունները:

«Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն շարունակել է հեռախոսային խորհրդակցությունը Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ: Քննարկումների ընթացքում Պորոշենկոն Մինսկի բազմակողմանի հանդիպման արդյունքները բնութագրել է որպես դրական ազդանշաններ, որոնք կարող են սկիզբ դնել Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Նրանց շարքում է սահմանին վերահսկողության խնդրի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ գտնելը, որոշակի քայլերը պատանդների ազատագրման հարցում, առեւտրային հարաբերությունների վերաբերյալ երկխոսության կառուցումը», - հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը: Զրուցակիցները համաձայնել են, որ նախագահ Պորոշենկոյի խաղաղ ծրագրի տրամաբանությունը աջակցություն է գտել Մինսկի հանդիպման մասնակիցների շրջանում: «Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են նաեւ բանակցությունների հետագա միջազգային ձեւաչափը, մասնավորապես, Նորմանդիայի կամ Ժնեւի ձեւաչափում դրանք շարունակելու հնարավորությունը ՝ Մինսկի հանդիպման արդյունքներով խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատելու համար, - նշվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ