News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը տեղի է ունեցած փլուզման հետեւանքով նախօրեին՝ օգոստոսի 27-ին մահացած 31-ամյա տղամարդը մալական ռուս է եղել, որը շինարարական աշխատանքներ էր կատարում նշված հասցեում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին հարեւանները:

«Պատշգամբի առաստաղն է փլվել, եւ կապ չի ունեցել ընդհանուր շինության հետ: Հրավիրված աշխատողներ են եղել: Մյուս աշխատողը լուրջ վնասվածքներ չուներ, ուղղակի քերծվածքներ էր ստացել, շտապօգնության մեքենայի միջից դուրս եկավ ու նույնիսկ շարժվում էր։ Մահացողը մալական էր, անցած տարի էլի էին ստեղ գործ անում»,- պատմեց հարեւաններից մեկը:

Հարեւանի խոսքով՝ այնտեղ, որտեղ փլուզում է եղել ապրում է նկարիչ Մայիս Մխիթարյանը. «Էդ շենքի մեջ հենց իր արվեստանոցն է:Մարդ ու կին երեկ լացում էին ձայնով, իրանց երեխան չի եղել, Աստված հեռու տանի, բայց իրանց օջախում է եղել, իրանք ողբում էին երեկ»:

Հարեւաններից մեկը, որը շինարար է, ասաց, որ իր կարծիքով, փլուզման համար մեղավոր են եղել շինարարները. «Բետոնի տակ նստած են եղել, ու ընկել է նրանց վրա: Պետք է ուշադիր լինեին իրենց գործի մեջ, առաջնահերթ պետք է անվտանգության տեխնիկան պահպանեն: Եթե տեսել են, որ ճաքեր կան, պետք է տակը փայտերը դնեն, որ չփլվի»:

Տան բնակիչները չցանկացան խոսել, նկարչի որդին միայն ասաց, որ «ի վիճակի չեն խոսել, դժբախտ պատահար է եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ