News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը սգո արարողություն է, որին չեն հրավիրում: Այսօր՝ օգոստոսի 29-ին, Սերժ Սարգսյանի՝ Էրդողանին ուղարկված հրավերին լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն:

Նրա պնդմամբ՝ միայն նամակի համար սխալ էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին Թուրքիա ուղարկելը, առավել եւս որ երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն. «Նախ սա սխալ էր դիվանագիտական առումով՝ մարդը ցույց է տալիս, որ ինքն իր տեղում չէ: Սա երեւի բնության մեջ չեղած բան է, երբ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն մեր երկրի դիվանագետը ներկա է գտնվում մի մարդու երդման արարողությանը, որը երբեւէ մարդավայել, քաղաքակիրթ, պետական գործչին հարիր արտահայտություն չի արել հայի, հայության, Հայաստանի հանդեպ: Եթե նամակ պետք է փոխանցվի, նախօրոք հայտարարում են, ասում են, թե ինչ նպատակով է մեկնում, ոչ թե ընդունեց՝ նամակը կտաս, չընդունեց՝ ի՞նչ պիտի անես»:

Փորձագետը կարծում է, որ հայկական կողմը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ պիտի պահանջի Թուրքիայից, հետեւաբար, 2015թ. ապրիլի 24-ին էլ չի կարող ասել՝ ճանաչիր Ցեղասպանությունը:

Նշենք, որ Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Այնուհետեւ պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ