News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

 «ԵՄ-ի ընդհանուր նպատակը Ուկրաինայի ճգնաժամին լուծում գտնելն է՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության, ինչպես նաեւ միջազգային ստանդարտներին հստակ համապատասխանության վրա», - ասել է Բարոզուն գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ: 

«Միեւնույն ժամանակ ԵՄ-ն հստակ հայտարարել է, որ Ռուսաստանի վարքագիծը հակասում է միջազգային ստանդարտներին եւ սկզբունքներին», - հավելել է Բարոզուն:

Եվրահանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ցույց տա իր համագործակցելու եւ զենքով եւ մարդկանցով ռուսամետ ակտիվիստներին օգնությունը դադարեցնելու պատրաստակամությունը, ինչի մասին մշտապես պնդում է Եվրոպան, եւ որը մշտապես հերքում է Ռուսաստանը:

«Մենք պետք է շարունակենք մեր երկակի մոտեցումը. նպաստենք դիվանագիտական ուղիների բացությանը եւ շարունակենք ճնշումը Ռուսաստանի վրա», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ