News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանին հնարավոր է առաջիկա 2 օրերի ընթացքում ազատ արձակեն: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարարի մտերիմ ընկեր Մացակ Փոլադյանը:

«Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը շատ վատ է, հոգեպես էլ է արդեն վատ: Եթե տասը օր առաջ ուրիշ հոգեվիճակում էր, ապա այսօր ավելի վատ վիճակում է, ճնշումն է տատանվում անընդհատ, հիշողությունն է վատթարացել: Նախ, ոչ բոլոր դեղերն է ստանում, հետո էլ անհրաժեշտ սարքավորումները չկան կալանավայրում: Մենք բազմակողմանի աշխատանքներ ենք տարել եւ հույս ունենք, որ առաջիկա օրերին դրական լուր կստանանք: Սպասողական վիճակ է, շատ հնարավոր է՝ վաղը կամ մյուս օրն արդեն ազատ արձակվի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Լեւոն Հայրապետյանին ազատ արձակելու համար դիմել են տարբեր քայլերի, սակայն այդ մասին դեռ խոսել չեն կարող: Հարցին՝ արդյոք Հայաստանի իշխանություններն օգնել են հայ գործարարին, Փոլադյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ անձամբ Լեւոն Հայրապետյանն էլ մեր իշխանությունների օգնությունը չի զգում:

Նշենք, որ ՌԴ ՔԿ-ն հուլիսի 24-ին մեղադրանք էր ներկայացրել Լեւոն Հայրապետյանին՝ ՌԴ ՔՕ 160 (յուրացում կամ վատնում) եւ 174 (ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ