News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչումը կարող է իր տեղի ունենալ 1992թ, 1994թ. մայիսին, սակայն, ցավոք, տեղի չունեցավ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախի հարցերով Հայաստանի Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման գրագետ, խորը եւ միջազգային իրավունքին համապատասխան որոշումը: «Սեպտեմբերի 2-ի որոշումը հերթական քայլն էր, սակայն արդեն նոր աշխարհակարգում: Ցավոք, Հայաստանի դիվանագիտական, քաղաքական եւ պետական մտածողությունը չկարողացավ հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե ֆակտո ճանաչմանը հետեւեր դե յուրե ճանաչումը: Անհրաժեշտ էր գոնե այնպես աշխատել, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չվերանվանվեր հայ-ադրբեջանական հակամարտության», - նշեց Լարիսա Ալավերդյանը: Թեեւ Ալավերդյանի համոզմամբ՝ ամեն ինչ դեռ կորած չէ. միջազգային տեսակետից կարելի է հենց հիմա օգտագործել բոլոր հնարավորությունները՝ դիմելով միջազգային ատյաններին: «Հավաստիացնում եմ, որ եթե Ադրբեջանը մեր փաստարկների գեթ 10%-ն ունենար, Հայաստանը բոլոր միջազգային կազմակերպություններում զրկված կլիներ ձայնի իրավունքից», - ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։  Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության, 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ