News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի հետ սահմանի նշագծման աշխատանքներն արագացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Ըստ փորձագետների՝ դա կապված է Ուկրաինայում ծավալվող վերջին դեպքերի հետ:

Ուկրաինայի հետ սահմանի նշագծման աշխատանքները կիրականացնի Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն, թեեւ ավելի վաղ Մինսկն ու Կիեւը ԵՄ-ի օգնությունն էին ակնկալում ընթացակարգն իրականացնելիս, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բելառուսա-ուկրաինական սահմանի երկարությունը 1084,2 կմ է: ԽՍՀՄ նախկին պետությունների միջեւ ներկայիս սահմանը հաստատվել էր  1939թ.՝ Արեւմտյան Բելառուսի եւ Արեւմտյան Ուկրաինայի ԽՍՀՄ-ին միանալու պահից՝ Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի արդյունքում:  Խորհրդային պետությունների միջեւ սահմանն առաջին անգամ ճանաչվել էր Բելառուսի եւ Ուկրաինայի ԽՍՀ-ների կողմից՝ 1990թ. դեկտեմբերի 12-ին:

Նախորդ տարվա նոյեմբերին Ուկրաինայի, Բելառուսի եւ  Ռուսաստանի սահմանների հատման վայրում հանդիսավորությամբ բացվել էր սահմանային առաջին նշանը, կողմերը հայտարարել էին սահմանների նշագծման գործընթացի մեկնարկի մասին՝ նշելով, որ աշխատանքները մինչեւ 10 տարի կտեւեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ