News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էրդողանի թշնամիները քրդերը, հայերը, հույները կամ կիպրացիները չեն: Թուրքական կառավարության թշնամին Թուրքիայի ներսում է, նրա սեփական հասարակության մեջ: Այս մասին սեպտեմբերի 9-ին կայացած «Թուրքիայի նոր կառավարության քաղաքականությունը. ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ թուրք հասարակության ներսում բեւեռացումը եւ հակամարտությունը միայն կավելանան եւ կխորանան: «Հայաստանի համար կարեւոր է, թե ինչ հարեւան կունենա, եւ շատ կարեւոր է ավելի ուշադիր հետեւել Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացներին: Թուրքիայի ապագան վտանգված է. սա թուրք հասարակության ուշադրությունը գրավելու հնարավորություն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին տեղեկացվածության տեսակետից»,- նշել է Կիրակոսյանը:

Միաժամանակ, նա հավելել է, որ դա հնարավորություն է Հայաստանի համար՝ ավելի մեծ աշխարհաքաղաքական համատեքստում խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ՝ ուկրաինական իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը փոխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ