News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային  կառավարման նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի եւ հանրապետության տասը համայնքների միջեւ  փոխըմբռնման  հուշագիր ստորագրվեց ՝  Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով:

Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը եւ  Իջեւանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ախուրյանի, Սառնաղբյուրի, Պեմզաշենի  համայնքների, Վարդենիսի «Պարտեզ» բարեգործական հիմնադրամի ղեկավարները:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը կարեւոր համարեց թե փաստաթղթի բովանդակությունը, եւ թե  համագործակցության ձեւաչափը: «Կառավարության համապատասխան օղակները, միջազգային մեր գործընկերների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ԵՄ  կառույցների ու համայնքների  հետ համագործակցության կարեւոր ուղղություն են որդեգրում, եւ մենք պետք է ամեն ինչ  անենք, որպեսզի որոշ ժամանակ անց կարողանանք արձանագրել համագործակցության արդյունավետությունը: Ծրագիրը, որն առաջին հերթին ուղղված է համայնքային կյանքին միգրանտների ինտեգրմանը, նրանց համար համապատասխան պայմանների ստեղծմանը, հուսով եմ, կլինի այն ծրագրերից, որը կնպաստի միգրացիոն երեւույթների կարգավորմանը, եւ  համապատասխան համայնքներում կստեղծվեն  որոշակի նախադրյալներ՝ նոր ու հետաքրքիր նախաձեռնությունների համար»,-նշեց փոխվարչապետը՝ ավելացնելով, որ ընդհանուր հաջողությունը կնպաստի նաեւ համայնքներում նոր ծրագրերի իրականացմանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանը տեղեկացրեց, որ չորս մարզերում աշխատանքներն սկսվել են դեռ անցյալ տարի, եւ շուրջ 1000 ընտանիքի կարիքների գնահատում է իրականացվել: «Այս ծրագիրը թույլ է տալիս արդեն գնահատված  կարիքների բավարարման ուղղությամբ կոնկրետ գործնական աշխատանքներ իրականացնել, մասնավորապես, օժանդակելով այդ ընտանիքներին: Ես  նաեւ կարեւորում եմ  տեղական սոցիալական ծրագրերի իրականացման հարցում համայնքների նախաձեռնությունը,  քանի որ դա թույլ է տալու գնահատված կարիքներին համապատասխան ծառայություններ մատուցել»,-նշեց նախարարը: Ըստ նրա՝  ծրագիրը նաեւ  կառավարության՝  ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության շրջանակում է:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը նշեց, որ ծրագրերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության եւ ծառայություն մատուցող մարմինների կողմից նախանշված առաջնահերթությունները:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՏԻՄ-երի ակտիվ մասնակցությունը սոցիալական ապահովության եւ երեխաների բարեկեցության գործում: Անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, երեխաները որակյալ ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:Հայաստանի ՏԻՄ-երը իրականացնում են ոլորտային քաղաքականություն, որը կոչված է նպաստելու երեխաների բարեկեցությանը»,-ընդգծեց հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը: Նա նաեւ նշեց, որ  այսօրվա նախաձեռնությամբ ներքեւից վերեւ արդյունավետ պլանավորման եւ տեղական մակարդակում շահագրգիռ կողմերի համագործակցության նախադեպ է ստեղծում:

Հուշագրով  ընդհանուր առմամբ  100 հազար եվրոյի դրամաշնորհային միջոցներ կհատկացվեն՝  համայնքային տասը ենթածրագրերի համար, որոնք կդառնան Եվրամիության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք»  ծրագրի  բաղկացուցիչ մասը:  Ենթածրագրերը մասնավորապես ուղղված են  լինելու  սոցիալապես  խոցելի  խմբերի եւ միգրանտ  ընտանիքների աջակցությանը,  երեխաների զարգացմանն ու կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանների բարելավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով
Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով...
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային…
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է...
ՀՀ ֆինանսների նախարարը եւ ՀԲ Գործադիր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ծրագրերի մեկնարկը
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու...
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է...
Ամենաշատ