«Կիլիկիա» գարեջուրն արտադրող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործարանի սեփականատերերը դիմել են դատարան՝ վիճարկելով Ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից գրված 1,5մլն դրամի ակտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Ակտը գրվել է, այն հիմա դատարանում է, առայժմ այդքան բան կարող եմ ասել, մնացածը ընթացքը ցույց կտա»,-նշեց նա:
Հարցին, թե ով է ուզում ձեզ սնանկացնել եւ խլել գործարանը, պատգամավորն այսպես պատասխանեց. «Մենք էլ մեր չափով մարդ ենք, Հայաստանի Հանրապետությունում քիչ ճանաչում չունենք, նենց որ որեւէ մեկը եթե փորձի անել, չի կարողանա, պազրապես ստուգում է եղել, չեմ ուզւոմ որեւէ բան ասել դրա մասին, դստարանը կորոշի»:
Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել է, թե «Կիլիկիա» գարեջուրն արտադրող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործարանը ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից տուգանվել է 653,6 միլիոն դրամով (1,5 միլիոն դրամ): ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի` «Սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել են բյուջեի հանդեպ 731 միլիոն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկնում է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ին»:
Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս տուգանքներն իրականում նպատակ ունեն սնանկացնել «Կիլիկիայի» սեփականատերերին եւ նրանց ձեռքից խլել գործարանը: «Կիլիկիայի» հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն ուներ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նա էլ իր հերթին է պաշտոնավարման ընթացքում «Կիլիկիային» տիրանալու փորձեր արել, բայց դա չէր հաջողվել: Տեղեկացնենք, որ գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին»։