News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը շարունակում են համագործակցությունը «Դեմ եմ» շարժման հետ՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված եւ ամենայն հավանակությամբ նրանք միասին կդիմեն Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք համագործակցել ենք «Դեմ եմ» շարժման հետ եւ շարունակելու ենք համագործակցել: Մինչեւ Սահմանադրական դատարան դիմելը՝ իրենց հետ կքննարկենք օրենքի բացթողումները, կլսենք իրենց դիտարկումները, կարծիքները, որից հետո միասին նախորդ հայցի նման կդիմենք դատարան, եթե իհարկե, «Դեմ եմ»-ը ցանկանա: Մենք մշտապես տեսակետների փոխանակման մեջ ենք»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է քառյակի նախաձեռնած հանրահավաքին մասնակցի «Դեմ եմ»-ը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չեն մասնակցելու, քանի որ մեր հանրահավաքն ուղղված է կառավարությանը ներկայացրած մեր 12 պահանջների կատարմանը»:

Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին քառյակը հայտարարել է սեպտեմբերի 9-ին: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնել էր, որ չնայած ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» աննպատակահարմար են համարում ՍԴ դիմելը, այնուամենայնիվ նրանք պատրաստ են միանալ նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ