Խորհրդարանական քառյակի նիստի արդյունքում որոշվել է դիմել Սահմանադրական դատարան՝ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված, սեպտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա՝ չնայած քառյակի կազմում ընդգրկված քաղաքական երկու ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», աննպատակահարմար են համարում ՍԴ դիմելը, այնուամենայնիվ նրանք պատրաստ են միանալ նախաձեռնությանը:
Հիշեցնենք, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» քանիցս հայտարարել են, որ աննպատակահարմար են համարում կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի քանի կետեր հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելը:




























