Պորտուգալիայում ցլավազքի փառատոնի ընթացքում Լիսաբոնից 30 կմ հեռավորությամբ գտնվող Մոյտա փոքրիկ քաղաքում 2 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Պատահարի զոհ է դարձել 46 եւ 27 տարեկան երկու տղամարդ: Ավանդաբար փառատոնն անցկացվում է Մոյտայի կենտրոնում, ցանկապատված փողոցներում: Միջոցառմանը հազարավոր մարդիկ են մասնակցում:
Ըստ Gazeta.ru-ի, չնայած դժբախտ պատահարին՝ իշխանությունները որոշել են հանդիսությունները շարունակել հաջորդ շաբաթ: