News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 10-ին, Երեւանի Անգլիական այգում տեղի կունենա «Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը»:

«Կանաչ արահետը» (ամբողջական անվանումը` Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ) ստեղծվել է 2004թ. դեկտեմբերին` գյուղատնտեսության ոլորտի գիտնականների, ֆերմերների, ուսանողների եւ ագրոբիզնեսի մասնագետների կողմից, որոնք միավորված էին մեկ նպատակով. նպաստել Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղի զարգացմանը` ֆերմերային կոոպերացիայի եւ առեւտրային գյուղատնտեսության զարգացման միջոցով:

Կազմակերպության հիմքում նրա անդամների հարուստ մասնագիտական գիտելիքն ու փորձն է: Նրանցից շատերն արդեն բազում տարիներ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում: «Կանաչ արահետ»-ին աջակցում են մի շարք գյուղատնտեսական կոոպերատիվներ եւ ֆերմերային խմբեր: Դրանցից ոմանք ստեղծվել են Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի կողմից: Կազմակերպությանն անդամակցում են նաեւ անհատ ֆերմերներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, գիտնականներ եւ ուսանողներ. բոլոր նրանք, ովքեր կիսում են կազմակերպության նպատակներն ու գաղափարները:

Արդեն սկսվել են պատրաստությունները «Կանաչ շաբաթ»-ի համար: Միջոցառումը կօգնի Կանաչ արահետին ֆոնդեր հայթայթել եւ աջակցել Երեւանից հեռու գտնվող կին ֆերմերներին: Տարբեր կազմակերպությունների օգնությամբ Հայաստանի բոլոր մարզերից եւ Վրաստանից ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի գործարարներ եւ կանանց խմբեր կմասնակցեն փառատոնին: Ցուցահանդես-վաճառքին (փառատոնին) ներկայացված կլինի գյուղատնտեսական արտադրանքի բազմազանություն, ներառյալ ավանդական եւ ոչ-ավանդական բանջարեղեններ, թարմ եւ չորացրած բույսեր, համեղ մրգեր եւ հատապտուղներ, ինչպես նաեւ վերամշակված գյուղատնտեսական մթերքներ: Ազգային մշակույթը նույնպես կներկայացվի. փառատոնը կուղեկցվի հետաքրքիր խաղերով, երգ ու պարով` հայտնի խմբերի եւ երգիչների կատարմամբ: Մասնակիցներին կտրվեն մրցանակներ, նվերներ եւ պատվոգրեր:

Կանաչ արահետի նախագահ Նունե Սարուխանյանի խոսքով՝ «Եթե ցանկանում եք գնել մրգեր եւ բանջարեղեն պահածոյացման համար` կարող եք գնել անմիջապես արտադրողներց` աջակցելով ֆերմերներին: Սա միայն Հայաստանի գյուղական վայրերի փառատոնը չէ. մենք ցանկանում ենք սա դարձնել բոլոր հայերի փառատոնը, որը կկրկնվի ամեն տարի Հայաստանի տարբեր վայրերում` գյուղատնտեսական մթերքներ արտադրողների կարեւորությունն ընդգծելու համար, քանի որ նրանք են Հայաստանի ապագան: Եկեք նշենք այս օրը մեզ մոտ եւ հոկտեմբերի 10-ին միասին նպաստենք Հայաստանի ավելի լավ եւ կանաչ ապագայի կայացմանը»:

Փառատոնի մասնակիցները կներկայացնեն եւ կվաճառեն արտադրանք եւ սննդամթերք, որոնք կներկայացնեն մեր երկիրն ու մշակույթը: Փառատոնի հաջորդ օրը կայանալու է «Կայուն գյուղատնտեսությունը` կանաչ ապագայի երաշխիք» համաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Ամենաշատ