News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը «մոտ սպառնալիք» չէ ՆԱՏՕ-ի համար: Նման տեսակետ է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը մոտ սպառնալիք է ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար: Ռուսաստանը գիտի, որ մենք ունենք 5-րդ հոդված, որը պաշտպանում է դաշնակիցներին հարձակումներից, ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանը մոտ սպառնալիք է»,-ասել էՌասմուսենը, ելույթ ունենալով Բրյուսելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաեւ հայտարարել է, որ միջազգային հանրությանը չպետք է թույլ տա Ուկրաինայի արեւելքում «սառեցված հակամարտություն» ստեղծել, իսկ Ռուսաստանն, ըստ Ռասմուսենի, շահագրգռված է դեպքերի նման զարգացմամբ:

«Ռուսաստան շահերից է բխում երկարատեւ սառեցված հակամարտություն պահպանել Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, իսկ հիմա՝ Ուկրաինայի արեւելքում»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ