Հյուսիսատլանտյան դաշինքը այդպես էլ չկարողացավ իր հարաբերությունները հարթել Ռուսաստանի հետ, հայտարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ամփոելով դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր աշխատանքը:
Ռասմուսենը նշել է, որ դաշինքը երկար ժամանակ փորձել է Ռուսաստանի հետ «անվտանգության, միջազգային իրավունքի եւ նորմերին համապատասխան» հարաբերություններ կառուցել, սակայն ռուսական կողմը «մերժել է բոլոր փորձերը», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գլխավոր քարտուղար հավելել է, որ Ռուսատանը շարունակում է ՆԱՏՕ-ին որպես հակառակորդ ընկալել:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Իենս Սթոլթենբերգը իր պարտավորությունները կստանձնի հոկտեմբերի 1-ից: