Լինելով ՀԱՊԿ անդամ-երկիր, Հայաստանը, ինչպես բազմակողմ, այնպես ել երկկողմ ձեւաչափերով համագործակցում է նաեւ Հյուսիստլանտյան դաշինքի մասնակից երկրների հետ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մեր երկրի վրա ուկրաինական իրադարձությունների եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի լարվածության հնարավոր ազդեցութանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի ռազմական ու ռազմաքաղաքական ղեկավարությունը հավասարակշռված քաղաքականություն է վարում: «Լինելով ՀԱՊԿ անդամ-երկիր, Հայաստանը, ինչպես բազմակողմ, այնպես ել երկկողմ ձեւաչափերով համագործակցում է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների հետ: Այդ հարաբերությունները նորմալ կերպով զարգանում են, եւ բոլոր միջոցառումները իրականացվում են», - ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ուկրաինական ճգնաժամն ու Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ առկա լարվածությունը Հայաստանի վրա որեւէ ազդեցություն չեն ունեցել: