News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու միակ նպատակը ներկայիս վարչախմբին՝ իշխանությունը վերարտադրելու հնարավորություն տալն է, սակայն Սերժ Սարգսյանի այս ծրագիրը տապալվելու է։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այս ծրագրի հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը լուծելն է, քանի որ Սահմանադրությունն արգելում է երրորդ անգամ հայտնվել նախագահի աթոռին։ Երկրորդ՝  եթե ինձ կասեք մի դեպք, երբ վարչախմբի ղեկավարը դեմ է մի բանի, իսկ անդամները հակառակն են ասում։ Սահմանադրական բարեփոխումների դեպքում Սարգսյանն ասում է, թե դեմ է բարեփոխումներին, մինչդեռ իր թիմի անդամները թեւերը քշտած հակառակն են պնդում։ Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը տապալելու է այս բարեփոխումները։ Նա իր իշխանությունը չի վերարտադրի. Նորից եմ ասում՝ Սերժ Սարգսյանը հենց այս պատճառով էլ առաջ է քաշել չարաբաստիկ սահմանադրական բարեփոխումները»,- ասաց նա։

Արման Մուսինյանի խոսքով՝ եթե հանկարծ այս բարեփոխումները լինեն, ապա դա կլինի Հայաստանի վերջը։

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հասարակությանն ու նախագահին կհանձնեն մինչեւ հոկտեմբերի 10-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ