News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16–ին արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երեւան է ժամանել` արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները եւ նշեց, որ այս համատեքստում կարեւոր էին 2011թ. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան եւ 2013թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան, որոնք նոր խթան հանդիսացան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխնախարար Օրլովսկին նշեց, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցելությունն է, ընդգծեց, որ Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարեւոր գործընկեր եւ ցանկանում է առավել խորացնել եւ ամրապնդել բազմաբովանդակ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցության սերտացումը, առեւտրատնտեսական կապերի խորացումը, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ