News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության անցած 23 տարիները հաստատեցին կիսանախագահական համակարգի չկայացվածությունը, երկրում իշխանության բացարձակ կենտրոնացում է գործում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, սահմանադրական բարեփոխումների քննարկման  ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավորական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իշխանության բացարձակ կենտրոնացման հետեւանքը եղան այնպիսի բաղասական երեւույթներ, ինչպիք են կոռուպցին, արտագաղթը եւ այլն: Պատգամավորը նշեց, որ այսօր քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց կառավարաման խորհրդարանական համակարգի բացասական հետեւանքների շուրջ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին: Արծվիկ Մինասյանը Զուրաբյանին խորհուրդ տվեց կրկին ծանոթանալ առաջին նախագահի փաստարկների հետ եւ նշեց, որ Տեր-Պետրոսյանի կողմից թվարկված շատ գործոններ առկա են եւ այսօր՝ կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում:

«Ստեղծված պայմաններում, եթե նախագահը եւ խորհրդարանական մեծամասնությունը տարբեր ուժեր ներկայացնեն, դա կհանգեցնի քաղաքական ճգնաժամին քանի որ մեկ ուժը խոչընդոտելու է մյուսի ծրագրի իրացմանը», - ընդգծեց Մինասյանը: Բացի դրանից, Մինասյանի խոսքով՝ գործող Սահմանադրությունը թեեւ հաստատում է իշխանության տարբեր ճյուղերի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների տարանջատումը, սակայն դա միայն դեկլարատիվ բնույթ է կրում, դրանց իրացման իրական մեխանիզմներ չկան: «Այսօր քաղաքացիական շարժումները զրկված են իրավիճակի վրա ազդելու լծակներից: Այն ալիքի դեպքում, որ բարձրացավ կուտակային բարեփոխումների շուրջ, հարցը պետք է հանրաքվեի դրվեր», - կարծում է պատգամավորը:

Մինասյանը համոզված է, որ ոչ իշխանական խորհրդարանական ուժերը պետք է մշակեն փոփոխութւյունների իրենց վարկածը եւ պարտավորեցնեն իրենց պահանջների կատարումը՝ նախքան սահմանադրական բարեփոխումների ընդունումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ