News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագիրը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելման կետեր: NEWS.am-ի թղթակցի՝ Ուելսում ընդունված հռչակագիրը մեկնաբանելու խնդրանքին այսպես է պատասխանել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդունված հռչակագիրը կարծես թե առաջնայնություն է տալիս տարածքային ամբողջականությանը՝ որպես հակամարտությունների կարգավորման հիմք: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

Որպես ազատ եւ խաղաղ ընդհանուր Եվրոպային նվիրված Դաշինք՝ ՆԱՏՕ-ն հետաքրքրված է ձգձգված հակամարտությունների կարգավորմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի: Կարեւոր է ընդգծել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագիրը կոչ էր անում կողմերին աշխատել կարգավորման ուղղությամբ՝ հաստատված բանակցային ձեւաչափի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի դեպքում ձեւաչափը, որին հավանություն են տվել եւ ամբողջովին սատարում են կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է: ՆԱՏՕ-ի հռչակագիրը նաեւ վկայակոչում է ՄԱԿ կանոնադրությունը եւ Հելսինկյան Եզրափակիչ ակտը՝ որպես հակամարտության կարգավորման ուղենիշային սկզբունքներ: Այդ սկզբունքները ներառում են ուժի  կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը: Կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր այս սկզբունքների վրա: Համանախագահ երկրները կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ հասնելու տեւական կարգավորման:

Ի՞նչ եք մտածում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Արցախի վերաբերյալ բանաձեւեր եւ այնուհետեւ զեկույց ընդունելու նախաձեռնությունների մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղյակ են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ԵԽԽՎ-ի կողմից ձեռնարկած քայլերի մասին։ Մենք ցանկանում ենք շեշտել, որ Մինսկի խմբի գործընթացը՝ ԵԱՀԿ միջոցով, կողմերի եւ միջազգային հանրության կողմից ճանաչված բանակցային ձեւաչափ է: Հուսով ենք, որ բոլոր կողմերը կառուցողական կաշխատեն մեզ հետ՝ հասնելու տեւական կարգավորման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ