News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն առաջին քառօրյայի բոլոր քվեարկություններին ակտիվ մասնակցել է, իսկ քննարկումների ժամանակ նիստերի դահլիճում ներկա լինելը ոչ միայն պարտադիր չէ, այլեւ նույնիսկ սխալ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը կատարելը:

«Մենք կատարել ենք Սերժ Սարգսյանի հանձնարարությունը, որովհետեւ խմբակցության բոլոր անդամները՝ 72 պատգամավոր, ներկա է եղել քվեարկություններին: Ուղղակի մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա Ազգային ժողովի նիստերի դահլիճում գտնվելու մասին: Բոլորին թվում է, որ բոլոր հարցերի քննարկումների ժամանակ բոլոր պատգամավորները պետք է ներկա լինեն, իսկ ես դեմ եմ նման բանի, որովհետեւ այդ քննարկումների ժամանակ հենց այդ պատգամավորները նույնիսկ այդ հարցի շուրջ խնդիր ունեն՝ դուրս գալու եւ այլ կառույցների դիրքորոշումները ճշտելու: Հետեւաբար, սխալ է նման կերպ մեկնաբանելը»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ է տալիս լրագրողներին դատարկ դահլիճը նկարահանելու փոխարեն ուսումնասիրել այլ երկրների խորհրդարանները եւ կհասկանան, որ նորմալ է նման պատկերը. «Կա Ազգային ժողով, երբ 200-300 պատգամավորներից ներկա է ընդամենը 5 պատգամավոր: Ես ներկա եմ եղել նման պատկերի եւ երբ հարցրել եմ, ասել են, որ քննարկմանը ներկա են այն պատգամավորները, ում հարցը հետաքրքրում է»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ: Նա ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
Ամենաշատ