News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ոչ իշխանական 3 ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը չի կարող որեւէ դեր ունենալ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրմանը, քանի որ 3 ուժերից 2.5-ը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը: Այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է հանրահավաքը կանխարգելիչ նշանակություն ունենա:

«Բայց ո՞վ է դեմ Եվրասիական տնտեսական միությանը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, որ հաստատ կողմ են, իսկ «Ժառանգությունում» էլ հենց այս պատճառով են կոնֆլիկտներ. Մի մասն ուզում է Եվրասիական տնտեսական միություն, մյուս մասն էլ չէ: Այնպես որ եռյակից 2.5-ը կողմ է ԵՏՄ-ին, ի՞նչ կանխարգելիչ նշանակության մասին է խոսքը»,- ասաց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին կայացած Պետդումայի նիստին ԱՊՀ հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ