Ֆրանսիացի գյուղացիները բրետոնյան քաղաք Մորլեում սեպտեմբերի 20-ի գիշերը խոշոր բողոքի ցույց են կազմակերպել: Հարյուրից ավելի գյուղատնտեսականա արտադրանք թողարկողներ կցանքներով տրակտորներով հավաքվել էին քաղաքի կենտրոնում: Նրանք քաղաքի փողոցներ էին նետում տասնյակ տոննաներով բանջարեղեն, մասնավորապես՝ կարտոֆիլ եւ կանկար:
Այնուհետեւ ցուցարարները ջախջախել են Գյուղատնտեսների օգնության համայնքի շենքը եւ այրել այն: Մեկ ժամ անց հրդեհել են նաեւ հարկային գերատեչության տեղական վարչությանը: Կուտակված բազմաթիվ տրակտորների պատճառով հրշեջները չեն կարողացել մոտենալ կրակի օջախներին՝ հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նման կերպ բանջարեղենի արտադրողները բողոքել են բարձր հարկերի, ֆինանսական հաշվետվության բարդ բյուրոկրատական ընթացակարգերի եւ ցածր գների դեմ: