News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի  իրավիճակի պատասխանատուն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն է, սեպտեմբերի 20-ին գրում է Daily Mail թերթը։ Հիշեցնենք, Շոտլանդիան քիչ էր մնում հանրաքվեի արդյունքում առանձնանա Բրիտանիայից։

Ավելի վաղ՝ 2012-ի հոկտեմբերին, երբ համաձայնեցվում էր հանրաքվեի ամսաթիվը, շոտլանդացի ազգայնականների ղեկավար Ալեքս Սալմոնդն առաջարկել էր հարցը ձեւակերպել այսպես. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան դառնա անկախ պետություն», տեղեկացնում է թերթը։ Քեմերոնը հեշտությամբ համաձայնել էր այդ ձեւակերպմանը։

Թերթը գրում է, որ վարչապետը պետք է այլ ձեւակերպում պահանջեր, այն է՝ «Ցանկանո՞ւմ եք, որ Շոտլանդիան մնա Միացյալ Թագավորության կազմում։ Այդ դեպքում հարցը նվազ արմատական կհնչեր, ինչը թույլ կտար  խուսափել հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակից, որը քիչ էր մնում հանգեցներ թագավորությունից  Շոտլանդիայի անջատմանը , փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

NEWS.am-ն արդեն հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայացավ հանրաքվե, որի արդյունքում Բրիտանիայից անկախանալուն դեմ էր քվեարկել 2,001,926 մարդ (55,3%), «կողմ»՝  1,617,989 (44,7%) մարդ։

Մասնակիցների թիվը կազմել էր  84,59%։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ