News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ձեւավորվել են առանձնահատուկ հարաբերություններ` հիմնված վստահության եւ բարեկամության վրա: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում:

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին խաղաղության եւ բարգավաճման իմ անկեղծ բարեմաղթանքները:

Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ձեւավորվել են առանձնահատուկ հարաբերություններ` հիմնված վստահության եւ բարեկամության վրա: Ես հետամուտ եմ Ձեզ հետ միասին շարունակելու աշխատանքը` միտված մեր երկու երկրների միջեւ կապերի խորացմանը, ինչպես դա իրականացրել ենք վերջին երկու տարիների ընթացքում:

Այս տարվա մայիսին Երեւան կատարած իմ պետական այցի ընթացքում հնարավորություն ունեցա նաեւ իրազեկ լինելու այն կարեւոր բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է Ձեր երկիրը` ապահովելու համար իր զարգացումն ու արդիականացումը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի այս ձեռնարկի շարունակման գործում:

Ի վերջո ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ