News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չբացառեց, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք համատեղ հանրահավաքի ժամանակ անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն: Այսօր` սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ պարզ չէ, թե ով իր ելույթում ինչ հարցի կանդրադառնա:

«Հանրահավաքում քննարկվելու են բազմաթիվ հարցեր, եւ տասներկու կետերը, որտեղ ուղղակի եւ անուղղակի այս հարցը շոշափվել է, եւ Սահմանադրական բարեփոխումները: Չեմ կարող ասել, թե ելույթ ունեցողներն ինչ հարցերի կանդրադառնան իրենց խոսքում»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, պատգամավորի կարծիքով` քառյակի պահանջած 12 կետերից շատ քիչ բան է արվել:

Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսում համատեղ հանրահավաք, որի ժամանակ խոսվելու է 12 պահանջների եւ Սահմանադրական բարեփոխումների մասին: Հանրահավաքին չի մասնակցելու ՀՅԴ-ն, քանի որ դեմ է Սահմանադրական բարեփոխումներին անդրադառնալուն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ