News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն չի մասնակցում ոչ իշխանական ուժերի կազմակերպած համատեղ հանրահավաքին սահմանադրական բարեփոխումների պատճառով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ոչ իշխանական քառյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ այդ բարեփոխումներն իրենց համար շատ կարեւոր են։

«Մեզ համար միշտ են կարեւոր եղել սահմանադրական բարեփոխումները։ Մենք ցանկանում ենք, որ երկիրն անցնի խորհրդարանական կառավարման համակարգի։ Մենք ունեինք փաթեթ, որը պատրաստ էինք քննարկել քառյակի հետ եւ համաձայնեցրել։ Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա այնտեղ կոնկրետ խոսք պետք է հնչի, սակայն սահմանադրական բարեփոխումների հարցն այնքան կարեւոր է եւ կարծիքներն այնքան տարբեր են, որ չէր կարող համատեղ հանրահավաք լինել»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների մասին հանրահավաքի ժամանակ խոսելը նախկինում օրակարգում չի եղել, իրենք միշտ վստահ են եղել, որ Ազատության հրապարակում քննարկվելու է քառյակի առաջ քաշած 12 պահանջների կատարումը։

«Ինչպես գիտենք, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հայտնի կլինի հոկտեմբերի 15-ից հետո։ Մենք առաջարկեցինք մեր գործընկերներին, որ սպասենք մինչեւ այդ ժամկետը, որից հետո արդեն կանդրադառնանք այդ խնդրին։ Բայց մեզ հետ չհամաձայնվեցին»,- ավելացրեց նա։

Նշենք, որ քառյակն իր 12 պահանջները ներկայացրել է հունիսի 10-ին եւ մինչեւ աշուն ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:

Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

Նշենք, որ եռյակի հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում։ ՀՅԴ-ն չի մասնակցելու հանրահավաքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ