News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» մինչեւ սեպտեմբերի վերջ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այս հարցը մինչեւ սեպտեմբերի վերջ պետք է լուծում ստանա: Որոշումն արդեն վաղուց ընդունված է, օրերի հարց է: Կուտակայինը նախաձեռնել է ՀՅԴ-ն, մասնավորապես Արծվիկ Մինասյանը, հետեւաբար, միասին ենք դիմելու: Կարծում եմ՝ ճիշտ է դիմելը, որ կարողանանք իրավական դաշտում հաջողության հասնել եւ հարցն այս կերպ լուծել»,- ասաց նա:

Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմելու մասին քառյակը հայտարարել է սեպտեմբերի 9-ին: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնել էր, որ չնայած ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» աննպատակահարմար են համարում ՍԴ դիմելը, այնուամենայնիվ նրանք պատրաստ են միանալ նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ