News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքն այսպես կոչված «տոնավաճառների» հարյուրավոր վաճառողների զանգվածային բողոքն առաջացրեց: Խնդիրն այն է, որ ձեռներեցները համաձայն չեն իրենց գործունեության մեջ նոր հսկիչ-դրամարկղեր մտցնել՝ ապրանքների հաշվարկ իրականացնելու պահանջով(որը մնացածի հետ մեկտեց ենթադրում է դրանց ձեռքբերման մասին հաշիվ-ֆակտուրաների առկայություն):

Այս խնդիրը վաղեմի պատմություն ունի: Ինչպես հայտնի է, «տոնովաճառներն» ի հայտ են եկել շուկայական հարաբերությունների անցնելուց հետո: Ձեռներեց քաղաքացիները տեղամասեր են առանձնացրել, սկսել են առեւտրական կետերը վարձով տալ անհատ վաճառողներին, որոնցից շատերը ներքաշվել են «մաքոքային» առեւտրի մեջ: Այսինքն անձամբ էին մոտ եւ հեռու արտերկրից ապրանքներ ձեռք բերում, իրացնում դրանք տոնավաճառներում: Հաճախ հարստացած առեւտրականները վաճառողների էին վարձում՝ բավական ցածր աշխատավարձով:

Մեր բոլոր կառավարությունները տոնավաճառների գործունեության դեռ առաջին տարիներից ձեռներեցների արդյունավետ հարկման ուղիներ էին փնտրում: Վերջիններս, բնականաբար, հակադրվում էին: Նման որոնումների արդյունքում որոշվեց հսկիչ-դրամարկղային մեքենաներ սահմանել: Հինգ տարի առաջ այն ժամանակվա վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում առեւտրի 80 տոկոսն իրականացվում է տոնավաճառներում հարկային դաշտը շրջանցելով, եւ պահանջել է, որպեսզի այնտեղ հսկիչ-դրամարկղային մեքենաներ լինեն:

Այդ ժամանակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, տոնավաճառներում ապրանքաշրջանառության ծավալը կիսով չափ կրճատվել է (ավելի ճիշտ՝ 52.6 տոկոս): Միայն Աստված գիտի, թե որքանով է սա համապատասխանում իրականությանը: Սակայն փաստը մնում է փաստ. խանութները(այդ թվում, եւ հատկապես, մեծերը), սպառողական ապրանքների շուկաների համար լուրջ մրցակից են դարձել: Վերջին տարիներին «շուկաների» մասնաբաժինը մանրածախ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալում զգալիորեն նվազել է, իսկ խանութներինը՝ բարձրացել:

2008թ.-ից «սպառողական ապրանքների շուկաների» թիվը երկրում 3 միավորով կրճատվել է՝ կազմելով 63 միավոր: Ընդ որում Երեւանում աճ է գրանցվել՝ 19-ից մինչեւ 32 միավոր: Հասկանալի է. մայրաքաղաքին բաժին է հասնում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալի 85 տոկոսը, եւ այստեղ ապրանքների իրացումն ավելի հեշտ է կազմակերպել, քան մարզերի քաղաքներում:

Հավելենք, որ զանգվածային անգործության պայմաններում սպառողական ապրանքների շուկաները մեր տնտեսության բնագավառն են կազմում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ աշխատանք են գտել: Թե ինչի կհանգեցնեն նորարարությունները, ցույց կտա ժամանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ