News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու եւ հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու եւ նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014 թվականի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման միջազգային կազմակերպություններին:

Ի պատասխան այդ դիմումի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն պատասխանել է, որ դիմումը քննարկվել է կոմիտեի քարտուղարությունում եւ որոշվել է կոմիտեի ս.թ. նոյեմբերի 3-7-ը կայանալիք լիագումար նիստում այն ներկայացնել դրա բոլոր անդամների քննարկմանը:

Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն նույնպես արձագանքել է առ այն, որ դիմումն ընդունվել է եւ դրանում բարձրացված հարցը հաշվի կառնվի Ադրբեջանին մոնիտորինգի ենթարկելու շրջանակներում: Այս կազմակերպությունը դիմողներին առաջարկել է դիմել նաեւ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգեր ունեցող մասնագիտացած մարմիններին

(Խոշտանգումների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող եւ այլն):

Հիշեցնենք, որ հայ իրավապաշտպանները նշված կազմակերպություններից խնդրել են ձեռնարկել իրենց կարգավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն Կարեն Պետրոսյանի խոշտանգման, ակնհայտ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ վերջինիս մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացմանը: Դիմումում բերվել են ինչպես այդ կազմակերպության, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից բխող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտ հիմնավորումները:

 Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դիմումում կոչ են արել Խոշտանգումների կանխարգելման միջազգային կազմակերպություններին դրսեւորել հետեւողականություն` գործի անաչառ եւ լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ