Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «Ուրալ-4320» մակնիշի ավտոմեքենան, որը քարշակում էր նույն մակնիշի առանց վարորդի ավտոմեքենա, բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: