News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կասպյան գագաթաժողովում Ռուսաստանին հաջողվեց փոքր-ինչ բացել Ադրբեջանին, որը բարդ խաղեր էր խաղում ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Իսրայելի, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ, եւ դա շատ լավ ձեռքբերում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, իրանագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով Կասպյան գագաթաժողովի արդյունքներին եւ ընդունված որոշումներին:

Ըստ իրանագետի, Կասպյան գագաթաժողովն իսկապես բեկումնային ստորագրված հուշագրի առումով: «Նախ՝ արձանագրվեց հիմնական տարածաշրջաններից մեկում ոչ տարածաշրջանային երրորդ երկրների բացակայությունը: Երկրորդ՝ կարեւոր է այն, որ ընդհանրապես վերջապես հանդիպելու հնարավորություն ստեղծվեց: Հիշեցնեմ, որ այս պատմությունն արդեն 20 տարի է ձգվում, եւ Կասպից ծովի կարգավիճակը որոշված չէ»,- նշեց Գեւորգյանը: Նա նաեւ հավելեց, որ իրողությունները շատ են փոխվել, իսկ Կասպից ծովի կարգավիճակը որոշվել էր նախկին Խորհրդային Միության, որի իրավահաջորդը Ռուսաստանն է, եւ Իրանի միջեւ:

«Անկասկած, այդ կարգավիճակը չէր կարող հավերժ տեւել, քանի որ հարկավոր էր ինչ-որ կերպ հաշվի առնել աշխարհաքաղաքական նոր իրողությունները: Այնպես որ՝ ցանկացած դեպքում այն, որ կողմերն ընդհանրապես միմյանց ընդառաջ գնացին՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ներքին հակասություններ ու կոնֆլիկտներ կան, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ, արդեն լավ է»,- ընդգծեց իրանագետը:

Կարինե Գեւորգյանի համոզմամբ, դա ռուսական քաղաքականության ձեռքբերումն է, քանի որ գագաթաժողովի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանն էր: «Այն, որ Ռուսաստանին հաջողվեց այս գագաթաժողովը հենց նման արդյունքով անցկացնել, անկասկած, բեկումնային է: Հաջողվեց փոքր-ինչ ընդլայնել Ադրբեջանին, որը բարդ խաղեր էր խաղում ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Իսրայելի, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ, եւ դա նույնպես շատ կարեւոր ձեռքբերում է: Հատկապես այն, որ Ալիեւը, ամեն դեպքում, իր համար կայունություն ընտրեց եւ, հավանաբար, ինչ-որ երաշխիքներ ստացավ»,- կարծիք հայտնեց քաղաքագետ-իրանագետը:

Հիշեցնենք, որ Կասպյան 4-րդ գագաթաժողովը կայացավ սեպտեմբերի 29-ին, Աստրախանում՝ Ռուսաստանի «կասպյան մայրաքաղաքում»: Կողմերը հնգակողմ հայտարարություն համաձայնեցրին, որում արձանագրեցին Կասպից ծովի կարգավիճակի շուրջ ապագա համաձայնությունները: Նախապես համաձայնություն է ձեռք բերվել Կասպից ծովը երկու գոտու բաժանելու մասին. ծովափյնա երկրների պետական ինքնիշխանության եւ ձկնորսության: Առավել դժվար խնդիր է ծանծաղուտի բաժանումը: Այն հանգամանքից, թե ծանծաղուտի որ հատվածը կստանա այս կամ այն երկիրը, կախված է ածխաջրածինների նրա պաշարների մասնաբաժինը: Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Թուրքմենստանը դեռեւս պետք է համաձայնեցնեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի կետերը, որի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է 2015 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ