News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քալիֆոռնիայի համալսարանում մտադիր են սեռի հարցում չկողմնորոշված ուսանողների համար «չեզոք սեռի» զուգարաններ սարքել, հայտնում է Reuters-ը:

Այսկերպ, համալսարանը ԱՄՆ-ի կրթական հաստատությունների շարքում առաջինը կդառնա, որտեղ կկիրառվի նման պրակտիկա:

Համալսարանի նախագահ Ջանեթ Նապոլիտանոյի գրասենյակից հայտնել են, որ այս քայլի նպատակը ոչ ավանդական կողմնորոշմամբ ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Զուգարանները կկահավորվեն այնպես, որ բացառեն սեռական պատկանելության որեւէ նշան:

Համանման միջոցներ արդեն կիրառվել էին նահանգի մանկապարտեզներում եւ դպրոցներում՝ այն բանից հետո, երբ 2013թ. Քալիֆոռնիայի օրենսդիր ժողովը  օրենք էր ընդունել, ըստ որի՝ սովորողներին պետք է հնարավորություն տրվեր որոշելու՝ որ զուգարանից են ցանկանում օգտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ