News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չինաստանում երկրաշարժից տուժել է 324 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի մամուլը:

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ չինական լրատվամիջոցները հայտնել էին մեկ զոհի եւ երեք տուժածների մասին: Ընդհանուր առմամբ, իշխանությունները տարհանել են 56,9 հազար բնակչի: Նահանգում արտակարգ արձագանքման բարձրագույն մակարդակ է հայտարարվել: 

Հիշեցնենք, որ Չինաստանի հարավարեւմտյան Յուննան նահանգի Պուեր քաղաքում հոկտեմբերի 7-ին 6,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:

Աղբյուրը նշում է, որ երկրաշարժին հաջորդել է եւս երկու ցնցում:

Օգոստոսին եւս Յուննան նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել՝ 6,5 մագնիտուդով: Այն ժամանակ զոհվել էր 615 մարդ: Երկրաշարժի հետեւանքներն ազդել էին ավելի քան միլիոն մարդու վրա: Վիրավորվել էր  2,4 հազար մարդ, աղետի գոտուց տարհանվել էր  շուրջ 240 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ