Չինական Յուննան նահանգի հարավ-արեւմուտքում՝ Պուեր քաղաքի մերձակայքում, 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ազգային սեյսմոլոգիական կենտրոնին:

Աղբյուրը նշում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորությամբ: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: