News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործարանի առաջին ապրանքը դարձել է նռան օշարակը: Հաջորդ տարի ֆերմերներից սկսել են թութ մթերել եւ դոշաբ արտադրել: Իսկ 2013թ.-ին ընկերությունը գործընկեր ձեռք բերեց Ռուսաստանում…

Բաքվից փախստական Էրիկ Մկրդումյանը Ստեփանակերտում պահածոների գործարան է հիմնել, արտահանում կազմակերպել դեպի Ռուսաստան: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ինքը Մկրդումյանը, երեք տարվա ընթացքում «Արցախ Բերրի» ՍՊԸ-ի աշխատակիցների թիվը հաջողվել է հասցնել 27-ի:

Գործարանի առաջին ապրանքը դարձել է նռան օշարակը: Հաջորդ տարի ֆերմերներից սկսել են թութ մթերել եւ դոշաբ արտադրել: Իսկ 2013թ.-ին ընկերությունը գործընկեր ձեռք բերեց Ռուսաստանում, որտեղ եփած լոլիկի պահանջարկ կա: «Այսպես աստիճանաբար նոր սարքավորումներ ենք տեղադրում, մարդկանց հավաքում»,- ասաց Մկրդումյանը:

Ընկերությունը ոչ միայն մրգեր ու բանջարեղեն է պատրաստում, այլ նաեւ վայրի հատապտուղներ՝ սեւ մոշ եւ վարի գետնամորի, ինչպես նաեւ մամխենու պտուղներ, որից կոմպոտ են պատրստում: «Այն հեշտ է հավաքել, ուստի ֆերմերներն այն մեծ քանակությամբ են արտադրում, ինչպես եւ մասուրը»,- նշել է Մկրդումյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն հումք է ընդունում մի քանի հարյուր ֆերմերներից Ղարաբաղի տարբեր շրջաններից: «Մթերում ենք մայիսից մինչեւ նոյեմբերի վերջ: Օրինակ, դեռ հիմա մթերում ենք ուշ հասունացող սմբուկներ: Աշխատում ենք հնարավորության սահմաններում ոչ ոքի չմերժել: Ունենք չրերի փոքր արտադրություն: Ինչը չի հաջողվում պահածոյացնել, չորացնում ենք»,- նշեց Մկրդումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ