News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Յուկո Օբուտին լքել է պաշտոնը նախընտրական քարոզարշավի ժամանակ իր քաղաքական հիմնադրամների անդամների կողմից դրամական միջոցները վատնելու սկանդալի պատճառով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով տեղի մամուլը: 

«Քաղաքագետները վստահ են, որ Յուկո Օբուտիի հետ կապված սկանդալից անխուսափելիորեն կտուժի նաեւ վարչապետ Սինձո Աբեի հեղինակությունը»,- ասված է թերթի հաղորդագրությունում:

Օբուտին Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թ. սեպտեմբերին, երբ Սինձո Աբեն համալրել է կառավարության անձնակազմը: 40-ամյա Օբուտին դարձել էր Ճապոնիայի պատմության առաջին կինը, որը գլխավորել էր էկոնոմիկայի նաարարությունը: Նա մեծ ճանաչոմ է վայելել  Ճապոնիայի բնակչության շրջանում: Շատերն ապագայում նրա համար կանխատեսում էին վարչապետի պաշտոն:  
Թերթը հայտնում է, որ ճապոնական մամուլի մեկնաբանություններում նշվում է, որ հրաժարականի սպառնալիք է կախված նաեւ Ճապոնիայի արդարադատության նախարար Միդորի Մացուսիմայի գլխին: Նրան մեղադրում են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում նա իր պատկերով հովհարներ է բաժանել, որը նույնպես կարող է ընտրազանգվածի կաշառք համարվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ