News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով ընթացող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի 568 շենքերի հարթ եւ 597 շենքերի թեք տանիքներն արդեն վերանորոգվել են, ընդ որում՝ թվով 37 շենքերում դրանք հիմնանորոգվել են: Զեկուցվել է, որ շարունակվում է փողոցների, մայթերի ու այգիների սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին, այդ թվում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու հատուկ ուշադրություն դարձնել հասարակական ու արտադրական օբյեկտների տնտեսվարողների կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը: Հանձնարարվել է նաեւ աշխատանքներ տանել փողոցները, մայթերն ու  այգի-պուրակները տերեւաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով կուտակված տերեւների այրման դեպքերը:

{որհրդակցության ժամանակ անդրադառնալով ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին՝ շինարարության եւ բերակարգման վարչության պետը զեկուցել է, որ 18 փողոցներում հիմնանորոգումն ավարտված է: Զուգահեռ շարունակվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման եւ  մասնավորապես ճաքալցման ու փոսալցման աշխատանքները:

Տպել
Ամենաշատ