Վատ չէր լինի, եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ու դրանց հետեւանքների վերանայումն ավարտվեր դրանց դադարեցմամբ: Այդ մասին հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
«Մենք չպետք է հասցնենք այս իրավիճակին»,- ընդգծել է լեհ դիվանագետը՝ հավելելով, որ հետեւողականորեն պետք է պատժամիջոցները պահպանել: Այդ հարցում, Գժեգոժ Սխետինայի խոսքով, ԵՄ անդամ երկրների ԱԳ նոլոր նախարարները միակարծիք էին:
Նիստի արդյունքների հիման վրա հայտարարություն են կատարել, որում խոսքն ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացման վրա ազդող մի շարք հարցերի մասին էր: Մասնավորապես, վերոնշյալ փաստաթղթում նշվում էր, որ գազի վերաբերյալ ՌԴ-ՈՒկրաինա-ԵՄ միջանկյալ համաձայնության ձեռքբերումը շատ կարեւոր է ձմռանը վառելիքի մատակարարման եւ տրանզիտի ապահովման համար:
«ԵՄ Խորհուրդը բոլոր կողմերի համար ընդգծում է համաձայնության ձեռքբերման կարեւորությունը վերջին եռակողմ հանդիպման ընթացում առաջարկված արձանագրության հիման վրա: Նման միջանկյալ համաձայնության ձեռքբերումը, ինչպես նաեւ Ուկրաինայում էներգետիկ արդյունավետության բարձրացման համար երկարաժամկետ միջոցառումների ձեռնարկումը կարեւոր է ձմռանը մատակարարման եւ տրանզիտի անվտանգության ապահովման համար»,- նշվում է հայտարարության մեջ: