News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցը չկա մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների օրակարգում: Այդ հարցը կդիտվի որպես քաղաքական խնդիր: Այս մասին հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի  «2015թ. հետո զարգացման օրակարգի» նախագիծը ներկայացնելիս հայտարարել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ շատ քիչ բան է արվում հակամարտությունների կանխարգելման ոլորտում:

Նա նաեւ հավելել է, որ իրենց կազմակերպությունը հասել է նրան, որ թուրքական իրավապաշտպանական ՀԿ-ի հետ երկու կետից բաղկացած հռչակագիր է ընդունվել.

 1-ին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 2-րդ՝ առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը:

Ինստիտուտի գործունեության մյուս ուղղությունը, շարունակել է Արտակ Կիրակոսյանը, այն է, որ ուշադրություն դարձվի միջազգային քրեական դատարանին:

Եվս մեկ կարեւոր խնդիր է այսօրվա պայմաններում ներքաղաքական երկխոսության ստեղծումը, երբ Հայաստանում չկա երկխոսության մեխանիզմ եւ իշխանությունների հետ երկխոսության միակ միջոցը փողոցները փակելն է»,- նշել է Արտակ Կիրակոսյանը:

Մյուս ուղղվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններն են, մասնավորապես՝ խաղաղ բնակչության հանդեպ բռնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ