News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում բողոքի որեւ ցույց չի անցկավում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Հայերի միության ստավրոպոլյան շրջանային վարչության նախագահ Գեորգի Սաֆարովը:

Նրա խոսքով՝ ոչ ոք ոչինչ չի հայտնում, ոչ ոքի չի մեղադրում, ամեն ինչ խաղաղ է: «Մենք արդեն մոռացել ենք ամենի մասին: Սա կենցաղային կոնֆլիկտ է, առանց որեւէ ազգային նշան: Կար ժամանակ, երբ ցույց էին տալիս այդ կադրերը, մարդիկ զայրանում էին, ցանկանում էին հանրահավաքներ կազմակերպել, սակայն այս միջադեպի մասին չեն հիշում»,- ընդգծել է Սաֆարովը: Կառավարությունը, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետն ամեն ինչ վերահսկողության ներքո են պահում:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ի գիշերը Մինվոդիի հիվանդանոցի ընդունարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. 36 մարդ ներխուժել են հիվանդանոց եւ ծեծել այնտեղ նստած 31-ամյա Անատոլի Լարիոնովին, ով մահացել է Պյատիգորսկի հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային հատուկ կարեւորագույն գործերով հետաքննության բաժնի ղեկավար Վլադիմիր Զաիկինը հայտնել է, որ պարզվել են հարձակման բոլոր 32 մասնակիցները:

Նրանցից 6-ը ձերբակալված են եւ մոտ ժամանակներս նրանց մեղադրանք կառաջադրվի, 13-ը վարչական կալանքի են ենթարկվել, եւս 6-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ