News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում նորածին թոռնիկին վաճառելու դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Քրեական գործը հարուցվել է  ՔՕ-ի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, այն պատժվում է ազատազրկմամբ՝  2-5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Գյումրիի բնակչուհիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նորածին թոռնիկին գումարի դիմաց հենց ծննդատանը տվել են համաքաղաքացիներից մեկին. վերջինս երեխային տարել է, սակայն խոստացված գումարը` 1000 դոլարը, դեռ չի տվել: Բնակչուհու աղջիկը ծննդաբերել է դեռեւս սեպտեմբերին` տղա երեխա, սակայն մինչ այդ, երբ  նա հղիության 8-րդ ամսում էր, մայրը համաձայնության է եկել ծննդաբերությունից հետո դստեր երեխային վաճառելու հարցի շուրջ` 1000 դոլարի դիմաց: Աղջիկը ծննդաբերել է, գնորդը ծննդատանը ճանաչել է երեխայի հայրությունը` տալով իր ազգանունը ու տարել երեխային, սակայն գումարը չի տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ