News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով, որ ներկայում Իրանը Մերձավոր Արեւելքի կայունության միակ կենտրոնն է, Արեւմուտքն ինքը կցանկանա որոշակի զիջումների գնալ եւ Թեհրանի հետ համաձայնություն ձեռք բերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական 5 անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ինչպես նաեւ Գերմանիան) բանակցություններում որոշակի առաջընթաց կարձանագրվի:

«Բայց գործընթացը բավական դանդաղ է առաջ շարժվում, չնայած՝ դրական միտումներով: Այդ տեսանկյունից, եթե հաշվի առնենք, որ ներկայում Մերձավոր Արեւելքում տիրող քաոսի ֆոնին Իրանը մնացել է կայունության միակ կենտրոնը, կարծում եմ, Արեւմուտքն ինքը կցանկանա որոշակի զիջումների գնալ եւ համաձայնության հասնել Իրանի հետ»,- ընդգծեց Ոսկանյանը՝ հավելելով, սակայն, որ վերջնական արդյունքների մասին կարող է ասել միայն բանակցությունների մանրամասներին տեղյակ անձը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ավարտվեց «վեցյակի» եւ Իրանի միջեւ «միջուկային բանակցությունների» հերթական փուլը: Մի շարք հարցերի շուրջ կողմերը կարողացան մոտեցնել դիրքորոշումները: Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի խոսքով՝ կողմերը շահագրգռված են, որպեսզի փաստաթուղթը համաձայնեցնեն նախապես համաձայնեցված ժամկետում՝ մինչեւ նոյեմբերի 24-ը: Բանակցային գործընթացի երկարաձգման մասին խոսք այլեւս չի գնում:

2013 թվականի նոյեմբերին Իրանն ու «վեցյակը» Ժնեւում պայմանավորվեցին մինչեւ 2014 թվականի հուլիսի 20-ը համաձայնեցնել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ Իսլամական պետության դեմ միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու փոխարեն: Այնուհետեւ ժամկետը երկարաձգվեց մինչեւ նոյեմբերի 24-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ