News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն արդյունավետորեն համագործակցում է Թուրքիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն կառույցի գերթե բոլոր 190 անդամ-երկրների համագործակցություն է իրականացնում: «Առավել ակտիվ համագործակցում ենք 89 երկրների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի (1200 ստացված եւ ուղարկված տեղեկատական միավոր), Ֆրանսիայի (454), Գերմանիայի (237), ԱՄՆ-ի(212), Շվեդիայի  (204), Վրաստանի (179), Լեհաստանի (152), Բելգիայի  (148) եւ Իրանի (131)», - նշեց Ֆիդանյանը: Հատկանշնական է, որ բավականին ակտիվ համագործակցություն է իրականացվում Թուրքիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական գրասենյակի հետ: «Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում այդ երկրի Ինտերպոլի գրասենյակի հետ փաստաթղթաշրջանառությունը կազմել է 198 տեղեկատվական միավոր: Բացի այդ, շնորհիվ երկու երկրների Ազգային կենտրոնական բյուրոների, իրավապահ մարմինների գործունեության, հաջողվել է միջազգային հետախուզության մեջ գտնվող մի շարք անձանց արտահանձնում իրականացնել», - ասաց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ