News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Գերերոյի նահանգապետ Անխել Ագիրեն հրաժարական է տվել զանգվածային ցույցերից հետո, որոնք տեղի են ունենում ուսանողների ողբերգական մահից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վարչակազմի ղեկավարն իր հայտարարությունում նշել է, որ հույս ունի իր հեռացումով թուլացնել հասարակության մեջ առկա լարվածությունը:

«Իշխանությունների առաջնահերթությունը պետք է մնա 43 ուսանողների հետախուզումը, որոնք անհետացել են Իգուալա քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո»,-ասել է Ագիրեն՝ հավելելով, որ ինքը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները՝ կորածներին գտնելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, Մեքսիկայում ուսանողների զանգվածային սպանության համար ձերբակալել են կասկածյալներից մեկին՝ թմրակարտելի ղեկավարի: Սեպտեմբերի 26-ին գագստերները ոստիկանների հետ համատեղ առեւանգել ու գնդակահարել էին մի քանի տասնյակ ուսանողների, որոնք հանդես էին գալիս կրթական բարեփոխումների դեմ: Այս գործով հետաքննությունը շարունակվում է: Կորած ուսանողների գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ