News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Հոկտեմբերի 20-ից գործող այս գրասենյակն ստեղծվել է կոմիտեի «Կենտրոն» եւ «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորմամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Աբրահամյանը շրջել է գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ ստեղծված հնարավորություններին: Կառավարության ղեկավարը զրուցել է տեղում գործարք իրականացնող աշխատակիցների եւ քաղաքացիների հետ, հետաքրքրվել տրամադրվող ծառայությունների որակով եւ ընթացքով:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, կարեւորել էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Վերջին հարցումների արդյունքում քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է: Բարեփոխումները պետք է շարունակվեն, եւ կառավարությունը հետեւողական է լինելու, որպեսզի աշխատանքը լինի թափանցիկ, եւ քաղաքացի-աշխատակից շփումը նվազեցվի: Բոլոր գործարքները, որ իրականացնում է քաղաքացին, պետք է լինեն հեշտ ու մատչելի», - նշել է վարչապետը: Որպես հետագա քայլեր՝ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել էլեկտրոնային համակարգի շարունակական ներդրումը եւ «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի կազմակերպումը:

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով: Քաղաքացիներին տրամադրվում է անվճար խորհրդատվություն, գործում են հերթերի կառավարման եւ վճարման էլեկտրոնային համակարգեր, ներմուծվել է նոր՝ ծառայությունների տրամադրման որակի գնահատման եւ վերահսկման համակարգ, ստեղծվել են հարմարություններ՝ հաշմանդամ անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համար: Առանձին պատուհանի միջոցով կապահովվի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին, ինչպես նաեւ օրենսդրությամբ նրանց հավասարված անձանց արտահերթ սպասարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ