News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում կան որակյալ կադրեր եւ քաղաքական կայունություն: Երեւանի «Մերիդիան» կենտրոնում Հայ ոսկերիչների միջազգային միության (AJA) կազմակերպած Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասաց Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալյերին:

Նա նշեց, որ 2014 թվականի սկզբին ոսկերչական բնագավառի համար Երեւանում ստեղծված ազատ գոտին լավ հնարավորություն կդառնա միջազգային զարգացման համար: Ընդ որում, Կավալյերիի խոսքով, ռուսական շուկայի գործոնը, չնայած իր կարեւորությանը, ամեն դեպքում հիմնականը չէ:

«Հայաստանը շատ կարեւոր տարածաշրջանում է գտնվում: Մի կողմից՝ այն մոտ է արաբական աշխարհին, մյուս կողմից՝ Թուրքիային, եւ երրորդ՝ Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային միության այլ երկրներին: Այսինքն՝ մոտ է ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Արեւելքին: Եվ Հայաստանը կարող է օգտվել դրանից, հատկապես հաշվի առնելով, որ մեծ ճանապարհ է անցել ոսկերչական իրերի արտադրության եւ ադամանդի ու թանկարժեք այլ քարերի մշակման գործում»,- հայտարարեց Կավալյերին:

Նա նաեւ հավելեց, որ բազմաթիվ այլ բաներ կան, որոնք գրավում են ներդրողներին: «Դա կայուն քաղաքական համակարգն է, կյանքի լավ պայմաններն ու որակը»,- հայտարարեց նա: Այդ պատճառով, ըստ Կավալյերիի, աշխատանքի պայմաններն այստեղ բավական հանգիստ են ընկերության համար, որը կցանկանա որակյալ արտադրանք տալ:

«Այստեղ կան բոլոր պայմանները ե՛ւ ենթակառուցվածքների ու կադրերի առումով, ե՛ւ քաղաքական ու հարկային տեսանկյունից: Այս ամենի համադրումը լավ պայմաններ է ստեղծում բիզնեսի համար»,- ամփոփեց միջազգային փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ